Օրը՝ 60 վայրկյանում | 22.10.2025

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի վարչապետը ողջունել է Խաղաղության հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ Ադրբեջանի քայլը:

ԵՄ-ն բարձր է գնահատում Ադրբեջանի քայլը՝ վերացնելու Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումները. Գրոնո:

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի Սանտե բանտ:

Փարիզի դատախազությունը Լուվրի գողացված զարդերը գնահատել է 88 միլիոն եվրո:

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի մանդատը 3 տարով երկարաձգելու մասին բանաձևը:

Իսրայելի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև անհամաձայնություններ կան Գազայում հրադադարի երկրորդ փուլի հարցում:

Թրամփը սպառնացել է գործողություններ ձեռնարկել, եթե պաղեստինյան խմբավորումը չվերադարձնի բոլոր աճյունները:

Թրամփը ստացել է Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամի «Խաղաղության ճարտարապետ» մրցանակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում