Հոկտեմբերի 23-ին կգումարվի Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:









