ՆՆարեկ Սահակյան

Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան բակերում տեղադրվում են ռետինե հատակներ

Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան բակերում տեղադրվում են ռետինե հատակներ

Անվտանգ խաղահրապարակներ` փոքրիկների համար. Երևանի քաղաքապետարանի ծրագրով քաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով: 

«2800քմ ծավալ ենք դրել մրցույթի 12 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր շրջանում 2-3 բակ է նախատեսած: անվտանգ, կայուն նյութ է, փափուկ և երեխաների համար բնապահպանապես մաքուր: Հաջորդ տարվա համար արդեն բյուջեն նախատեսել ենք կրկնակի՝ 100 մլն դրամի չափով ենք իրականացնելու: Հավաստագրում գրված է, որ այս հատակների երաշխիքը 7-10 տարի է»,- հայտնում է  Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Աշխարհում ընդունված այս մոտեցումը, առայժմ փորձնական ծրագրով, կիրառվում է նաև Երևանում: Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան խաղահրապարակներում արդեն տեղադրվել են ռետինե փափուկ հատակներ:
2020 թ. ծրագրի ծավալը կմեծանա: Փորձնական ծրագրում այս տարի ընդհանուր առմամբ ներառված են 23 բակային տարածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում