ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը լիազորել է գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում

Թրամփը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը լիազորել է գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությանը լիազորել է գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում: Նա դրա համար երկու պատճառ է հայտնել. նախ, Թրամփի պնդմամբ, Վենեսուելան մեծ թվով բանտարկյալների է ազատ արձակում, որոնք ներթափանցում են Միացյալ Նահանգներ:

Իսկ երկրորդը պատճառը, Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Վենեսուելայից ԱՄՆ թմրանյութերի հոսքն է: Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք նա լիազորե՞լ է ԿՀՎ-ին՝ սպանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

«Իրականում այդ հարցն անհեթեթ չէ, բայց անհեթեթ կլիներ, եթե ես դրան պատասխանեի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել Վենեսուելայում: Նախագահ Մադուրոն Դոնալդ Թրամփին կոչ է արել զերծ մնալ ԿՀՎ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձերից: Իսկ Վենեսուելայի արտգործնախարարությունը ԱՄՆ նախագահի հայտարարությունները որակել է ռազմատենչ՝ հավելելով՝ նրա լիազորած գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում