20 խուզարկություն՝ հոգևորականների գործով. կոմիտեն խոշոր գումար, ոսկյա ու արծաթյա զարդեր է վերցրել

ՔՔրիստինե Թորոսյան

Իրավապահներն այսօր քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: 3 անձ է ձերբակալվել, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Կոմիտեից հաղորդել են, որ գործն առնչվում է հավաքներին մասնակցելուն հարկադրելուն, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակությանը:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում