ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման քաղաքականությունը պետք է հիմնված լինի Բելառուսի շահերի վրա. Լուկաշենկո

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման քաղաքականությունը պետք է հիմնված լինի Բելառուսի շահերի վրա. Լուկաշենկո

Համաշխարհային զարգացումներին նվիրված խորհրդակցության ընթացքում Բելառուսի նախագահն անդրադարձել է Մինսկ-Վաշինգտոն հարաբերություններին: Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ պատրաստ են լուրջ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։

«Կսպասենք ամերիկացիների գլոբալ, խոշոր առաջարկներին, ինչպես նրանք հաճախ են ասում։ Կշեռքի մի կողմում նրանց հարցերը, խնդրանքներն ու պահանջներն են, մյուս կողմում՝ մեր հարցերն ու պահանջները», - մանրամասնել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման քաղաքականությունը պետք է հիմնված լինի Բելառուսի շահերի վրա։ «Երկխոսության վերսկսման դրական միտումներ կան», - հավատացրել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ՝ ԱՄՆ և Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Բելառուսում պահվող 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Նաև չեղարկվել են բելառուսական «Բելավիա» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում