Ռուսաստանի նախագահին պետք է ստիպել գնալ խաղաղության. Զելենսկի

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ նիստում, որին մասնակցում են գրեթե 50 երկրի պատվիրակություններ: Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին պետք է ստիպել գնալ խաղաղության: Նրա խոսքով՝ եթե հաջողվել է ՀԱՄԱՍ-ին ստիպել վերադարձնել պատանդներին, ապա Վլադիմիր Պուտինին էլ կարելի է ստիպել վերականգնել խաղաղությունը:

Միևնույն ժամանակ, Կիև է ժամանել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի ամառային հարձակումը ձախողվել է, և տարածքային շատ քիչ ձեռքբերումները տեղի են ունենում մեծ գնով: Միևնույն ժամանակ, ըստ Կալասի՝ Ռուսաստանի ռազմական տնտեսությունը թուլանում է: Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան իր հերթին հայտնել է, որ ևս յոթ երկիր ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Ուկրաինայի համար զենք ձեռք բերելու ՆԱՏՕ-ի նախաձեռնությանը:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում