ԼԼուսինե Մուրադյան

ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում

ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են ՌԴ դաշնային մաքսային ծառայությունում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժին-կենտրոնի աշխատակիցները մասնակցել են հնգօրյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացին՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայության Շերեմետևոյի մաքսատանը։ Դասընթացը կազմակերպվել է փորձի փոխանակման և ձեռք բերված հմտությունները ՀՀ մաքսային համակարգում կիրառելու նպատակով։

Դասընթացի հիմնական թեման միջազգային օդանավակայաններում ծառայողական շների օգնությամբ մեծ քանակությամբ արժույթի հայտնաբերումն էր։ Դասընթացի ընթացքում ՊԵԿ շնագիտական բաժին-կենտրոնի մասնագետները ոչ միայն ձեռք են բերել տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ունեցել հետևելու ռուսաստանյան շնագետների գործնական աշխատանքին՝ «կանաչ» և «կարմիր» մաքսային հսկողության գոտիներում։

Միջոցառումը կարևոր ներդրում էր երկու կողմերի մասնագիտական համագործակցության խորացման և արդյունավետ փորձի փոխանակման գործում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում