ՄՄարի Կոստանյան

Քանյե Ուեսթը քրիստոնեություն է ընդունել և նոր ալբոմ թողարկել՝ «Jesus is King»

Քանյե Ուեսթը քրիստոնեություն է ընդունել և նոր ալբոմ թողարկել՝ «Jesus is King»

Ամերիկացի հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթն այս տարի քրիստոնեություն է ընդունել, անցյալում կատարած մեղքերի թողություն խնդրել և  նոր ալբոմ է թողարկել, որը կոչվում է «Jesus is King»: 

Քանյեն նաև դիտարկում է ԱՄՆ նախագահի ընտրապայքարին միանալու հարցը: Վերջին հարցազրույցում նա նշել է, որ հավանաբար իր թեկնածությունը կառաջադրի 2024-ին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:

Եվ այս ամենն այն դեպքում, երբ նախկինում Քանյե Ուեսթն իրեն «Աստված» էր անվանում, պաշտպանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բուժվում էր հոգեկան խանգարումներից:

Ի դեպ, այս ամենի մասին Ուեսթը պատմել է Beats 1 ռադիոկայանին տված հարցազրույցում, որտեղ նա խոսել է քրիստոնեական հավատին գալու ուղու, սեքսից և պոռնոգրաֆիայից կախվածության դեմ պայքարի ու իր քաղաքական հավակնությունների մասին:

«Ես անվիճելիորեն, անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արվեստագետն եմ: Դրանում ոչ մի կասկած չկա: Դա պարզապես փաստ է»,- ասել է Ուեսթը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում