ԿԿարմեն Ղուկասյան

Այսօր Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է

Այսօր Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ այսօր Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է:

 

Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի բուժման համար թանկարժեք և անվճար դեղերով ապահովման պետական ծրագիրը, որը նպաստում է երեխաների առողջ, ակտիվ և լիարժեք կյանք վարելուն:

 

Ներկայումս 72 շահառու ստանում է անհրաժեշտ դեղորայքային բուժումը։

 

Ծրագրի արդյունքում կոմբինացված սխեմայով բուժվող պացիենտների 91%-ի մոտ բարելավվել է կյանքի որակը 16-րդ շաբաթում, իսկ տոցիլիզումաբ դեղով մոնոթերապիայի դեպքում  լավացում է գրանցվել 83%-ի մոտ:

 

Կանխվել են երեխաների մոտ անդառնալի փոփոխությունների առաջացումն ու հաշմանդամության զարգացումը:
 

Բարձրացվել է դեղորայքային և վերականգնողական բուժման ծախսարդյունավետությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում