ԳԳոհար Սարգսյան

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ հանրային առողջության պահպանման նպատակով ծխախոտային և նիկոտին պարունակող գրեթե բոլոր արտադրատեսակների վերաբերյալ սահմանափակումներ են ամրագրված: 

 

«Դարձե՛ք պահանջատեր, պաշտպանե՛ք ձեր առողջությունը:

 

Առողջապահության նախարարությունը նոր գործիք է ներդրել` Smoke Free Armenia անվճար բջջային հավելվածը, որով կարող եք նշել ծխախոտի օրենքի խախտումները: Դրանով ևս կարող եք աջակցել վերահսկող մարմիններին՝ նպաստելով առողջ միջավայրի պահպանմանը։

 

Հավելվածը նաև հնարավորություն է տալիս.
  • տեսնելու քարտեզի վրա, թե որտեղ են առավել հաճախ արձանագրվում նման դեպքերը,
  • ստանալու օգտակար տեղեկություն ծխախոտի և դրա փոխարինիչների առողջության վրա ազդեցությունների մասին, ծանոթանալու օրենքի հիմնական դրույթներին և ծխախոտից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդներին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում