ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանում պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորվել է 36 բժշկական հաստատություն. ԱՆ

Հայաստանում պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորվել է 36 բժշկական հաստատություն. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օրը: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 
Կարևորելով պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության դերն ու նշանակությունը` առողջապահության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում նաև այս ուղղությամբ:

 

Հայաստանում պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորվել է 36 բժշկական հաստատություն, որոնցից 14-ը ծառայությունը մատուցում է պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):
 

Միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունք է գործում ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում», իսկ ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում»` մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը: Հիվանդանոցային պայմաններում մանկական պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվում նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման բաժանմունքում:

 

Այս տարի նաև պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շարժական ծառայություն է ստեղծվել երեխաների համար, որի նպատակն է մասնագիտացված բուժօգնությունը տրամադրել տանը, առավել հարմարավետ միջավայրում:

 
Մանկական պալիատիվ շարժական ծառայության նպատակն է մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:
 

Նոր ծառայությունը սպասարկում է Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի` Երևանից 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին` նրանց բնակության վայրում:

 
Ծառայությունը տրամադրվում է համապատասխան մասնագիտական շարժական թիմի կողմից` կոնսիլիումի եզրակացության հիման վրա շահառու ճանաչված երեխային:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում