ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերն արձակվում են «ստվերային նավատորմի» նավերից. Զելենսկի

Եվրոպայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերն արձակվում են «ստվերային նավատորմի» նավերից. Զելենսկի

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հաստատել է այն պնդումները, որ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը ներգրավված են եղել վերջին օրերին եվրոպական երկրիների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի թռիչքների հետ կապված սադրանքներում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Նավերը, որոնք Մոսկվան օգտագործում է նավթ արտահանելու համար՝ շրջանցելով պատժամիջոցները, օգտագործվում են «դիվերսիաների և Եվրոպան անկայունացնելու տարբեր փորձերի համար»,- ասել է նա և կոչ է արել իր դաշնակիցներին ավելի զգոն ու վճռական լինել։

Մի քանի օր առաջ էլ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան The Guardian-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ այդ գործողությունում ներգրավված են եղել ԵՄ երկրներում գործող ռուս «գործակալներն ու լրտեսները»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում