ՆՆարե Ոսկանյան

Բազումի լեռնաշղթայում կրակը մարելիս փրկարար է զոհվել. ԱԻ նախարարն ընդհատել է այցը Տավուշ

Բազումի լեռնաշղթայում կրակը մարելիս փրկարար է զոհվել. ԱԻ նախարարն ընդհատել է այցը Տավուշ

Լոռու մարզային փրկարարական վարչությունից հոկտեմբերի 25-ին՝  ժամը 11:37-ին, Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ է բռնկվել:  ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղում մահացել է 22 տարեկան հրշեջ-փրկարար Սամվել Դ.-ն, իսկ 27 տարեկան Էդգար Գ.-ն տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեպքի առթիվ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ծանր այրվածքներ ստացած Էդգար Գ.-ն ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը: Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,- գրել է նախարարը: ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում