ԷԷլեն Պետրոսյան

Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է Չեխիայի խորհրդարանի ընտրությունում

Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է Չեխիայի խորհրդարանի ընտրությունում

Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրությունում՝ հայտնել է չեխական ČT 24 հեռուստաալիքը։

Ձայների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո Բաբիշի կենտրոնամետ «Դժգոհ քաղաքացիների նախաձեռնություն» (ANO) շարժումը ստացել է 34,69% և 200-հոգանոց խորհրդարանում կարող է ակնկալել 80 մանդատ։ Գործող վարչապետ Պետր Ֆիալայի կենտրոնամետ-աջակողմյան «Միասին» (Spolu) կոալիցիան ստացել է 23,25%  կամ 52 մանդատ։

Խորհրդարան են անցել նաև՝

Կենտրոնամետ լիբերալ «Քաղաքապետներ և անկախներ» շարժումը՝ 11,18% կամ  22 մանդատ,

«Ծովահենների կուսակցությունը»՝ 8,86% և 18 մանդատ,

Եվրոսկեպտիկ «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 7,81% և 15 մանդատ,

Աջակողմյան «Ավտոմեքենավարները՝ իրենց համար» կուսակցությունը՝ 6,79% և 13 մանդատ։

Մնացած քաղաքական ուժերը հավաքել են 5%-ից պակաս ձայներ և չեն անցել խորհրդարան։

Անդրեյ Բաբիշն ասել է, որ պատրաստվում է կոալիցիա կազմել «Քաղաքապետներ և անկախներ» շարժման և «Ավտոմեքենավարները՝ իրենց համար» կուսակցության հետ։ Նրա խոսքով՝ ինքը ձգտում է ձևավորել մեկ կուսակցության կառավարություն՝ ANO-ի գլխավորությամբ։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան շնորհավորել է ANO շարժմանը խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։

Անդրեյ Բաբիշը զբաղեցրել է Չեխիայի վարչապետի պաշտոնը 2017 թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր։ 2021-ի խորհրդարանի ընտրությունում նրա կուսակցությունը պարտություն էր կրել՝ զիջելով «Միասին» դաշինքին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում