ՔՔրիստինե Ոսկանյան

Բելգիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերությանը. դեսպանը՝ ԱՍՀ նախարարին

Բելգիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերությանը. դեսպանը՝ ԱՍՀ նախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Կողմերը խոսել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։

 

Նախարար Թորոսյանը կարևորել է Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված բարեկամական ու արդյունավետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

 

Դեսպան Մույնքը ևս նշել է, որ Բելգիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերությանը։ Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 13-16-ը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպանի կարգավիճակով Բելգիայի թագուհի Մաթիլդայի՝ Հայաստան նախատեսվող այցին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում