ՀՀայկ Նավասարդյան

Համատեղ աշխատաժողով` ԵՄ պատվիրակության և Հայաստանում գործող ԵՄ երիտասարդական խորհրդի մասնակցությամբ

Համատեղ աշխատաժողով` ԵՄ պատվիրակության և Հայաստանում գործող ԵՄ երիտասարդական խորհրդի մասնակցությամբ

ԵՄ պատվիրակությունն աշխատաժողով է ունեցել Հայաստանում գործող ԵՄ երիտասարդական խորհրդի (YAC) հետ:

 

Քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները․ կարևոր է, որ ԵՄ–Հայաստան համագործակցության քննարկումների ընթացքում հաշվի առնվեն երիտասարդությանն առնչվող հարցերը։

 

Սեպտեմբերի 29-ին ԵՄ պատվիրակության երիտասարդական խորհրդի (YAC) աշխատանքային հանդիպումը նախագահել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ 2025 թվականի հունիսին խորհրդի ստեղծումից հետո, YAC-ը առանձնացրել է հետևյալ երեք կարևոր հիմնահարցերը, որոնց ուղղությամբ կենտրոնանալու է՝

 

1.Կրթությունից աշխատանքի անցման դժվարությունների հաղթահարում
2.Երիտասարդների պատրաստվածությունը կանաչ և թվային փոխակերպումներին
3.Երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանումը և ԵՄ-Հայաստան ինտեգրման վերաբերյալ իրազեկվածությունը

 

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց արդյունքները՝ արտացոլելով խորհրդի համատեղ աշխատանքն ու դիրքորոշումը։
 

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է երիտասարդների կողմից ղեկավարվող նախաձեռնությունների և ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են երկրի կայուն զարգացման համար և նպաստում են ԵՄ–Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը։

 
Նա խրախուսել է քննարկումները՝ ուղղված երիտասարդներին հանդիպող մարտահրավերներին, տարբեր գործընթացներում մասնակցության ձևերին և համատեղ առաջընթացի ուղիներին, և իր երախտագիտությունն է հայտնել խորհրդի անդամներին՝ իրենց էներգիայի, տեսլականի և հանձնառության համար, որոնք նպաստում են ԵՄ-ի հետ Հայաստանի ապագայի ձևավորմանը։

 

Քննարկվել են նաև ռազմավարական հաղորդակցության և երիտասարդների շրջանում ԵՄ-ի մասին իրազեկվածության բարձրացման հարցեր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում