ԻԻրինա Մկրտչյան

Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության շուրջ

Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության շուրջ

Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։ 

Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում