ԻԻրինա Մկրտչյան

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են Վերին Արտաշատում կատարված ավազակությունը

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են Վերին Արտաշատում կատարված ավազակությունը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Արարատի մարզի ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը հափշտակել է մի աղջկա բջջային հեռախոսը և անձնական իրերը:

 

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ սեպտեմբերի 5-ի առավոտյան ժամը 7-ին գյուղի Հախնազարյան փողոցում 27-ամյա երիտասարդը ինչ-որ նյութ էր փչել 20-ամյա տուժողի աչքերին, ապա հափշտակելով նրա բջջային հեռախոսը՝ բանկային քարտի հետ միասին, և պայուսակը, որի մեջ փող և անձնական իրեր էին, «Հոնդա» մակնիշի մեքենայով դիմել էր փախուստի: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

 

ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 22-ին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
 
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում