ԱԱնի Օհանյան

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված ավտոմեքենան այրած օտարերկրացուն

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են Սարյան փողոցում կայանված ավտոմեքենան այրած օտարերկրացուն

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ի առավոտյան՝ ժամը 6:14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Պարզել է, որ այրվել է նույն փողոցի 30-ամյա բնակչուհու «Տոյոտա» մակնիշի մեքենան: Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Տոյոտան» այրել է օտարերկրյա քաղաքացի 28-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում