ԻԻրինա Մկրտչյան

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Կոնկորդիա գագաթնաժողովի նախագահի հետ. մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Կոնկորդիա գագաթնաժողովի նախագահի հետ. մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի համահիմնադիր, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մեթյու Սվիֆթի հետ: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

Ընդգծելով գլոբալ նշանակություն ունեցող հիմնախնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության զարգացմանն ուղղված բաց քննարկումներին Հայաստանի կողմից տրվող կարևորությունը՝ Դավիթ Կարապետյանն այս համատեքստում բարձր է գնահատել Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի անցկացումը և շեշտել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից 24-ն անցկացվող հերթական գագաթնաժողովին ՀՀ նախագահի մասնակցության հանգամանքը: 

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Մեթյու Սվիֆթը քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի և Կոնկորդիա ամենամյա գագաթնաժողովի միջև համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում