ԱԱսպրամ Սարատիկյան

Գազամատակարարման վթարային ընդհատումներ կլինեն

Գազամատակարարման վթարային ընդհատումներ կլինեն

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ», «ՌՄ Պլազա», «Գոդավար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: 

Գազամատակարարումը կդադարեցվի Արմավիր-Կարմրաշեն DN 500 տրամագծով մայրուղային գազատարի 24,5 կմ-ում և Քարակերտի ԳԲԿ-ն սնող DN 200 տրամագծով կողմնատար-գազատարի 1,65 կմ-ում հայտնաբերված վնասված խողովակների փոխարինման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում