ԻԻրինա Մկրտչյան

ՎԶԵԲ, ԱԶԲ և ՄՖԿ ներկայացուցիչները՝ ՀԷՑ-ում. քննարկվել են վարչական վարույթի մանրամասները

ՎԶԵԲ, ԱԶԲ և ՄՖԿ ներկայացուցիչները՝ ՀԷՑ-ում. քննարկվել են վարչական վարույթի մանրամասները

Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Ջորջ Ախալկացիին (EBRD), Ասիական զարգացման բանկի Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին, (ADB) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ՀՀ-ում ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին: Այս մասին տեղեկացնում են «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

 

Հանդիպմանը ներկա էին «ՀԷՑ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի գլխավոր բանկիր Էդուարդ Պիլիպենկոն:

 

Հանդիպման սկզբում ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանը ներկայացրեց ՀԾԿՀ կողմից վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ամբողջական հիմքերը՝ հստակ շեշտադրելով բոլոր իրականացվող և իրականացվելիք գործընթացների հաջորդականությունն ըստ ժամկետների:

 

Քննարկման ընթացքում միջազգային գործընկերների կողմից ներկայացվեցին ընթացիկ փոխգործակցությանը վերաբերելի հարցադրումներ՝ կարևորելով ՀԷՑ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը:

 

Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ հանդիպման ընթացքում ընդհանուր անդրադարձ կատարվեց ՀԾԿՀ նախագահի կողմից վարչական վարույթի հարուցմանը՝ ՀԷՑ-ի ստանձնած ֆինանսական պարտավորություններին և դրանց կատարման ընթացքին:

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչը հավաստիացրեց, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արվում են և կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերը տվյալ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

 

Անդրադարձ կատարվեց նաև ՀԾԿՀ-ի կողմից վարչական վարույթի շրջանակներում Ընկերության ժամանակավոր կառավարչի կողմից իրականացվող գործողությունների շրջանակին և հետապնդվող նպատակներին, ի թիվս այլնի`

▪️
միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

▪️
հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
▪️
ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում