ԾԾաղկանուշ Միրզոյան

Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին. դեսպան

Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին. դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։

 

Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած հետևողական ջանքերի համար, որոնք նպաստել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը։

 

«Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք զգալի հաջողություններ եք արձանագրել»,- ասել է նախագահը և հույս հայտնել երկու երկրների համագործակցության հետագա սերտացման վերաբերյալ:

 

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր երախտագիտությունն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Հանրապետության նախագահի և Հայաստանի ղեկավարության կողմից իրեն ցուցաբերված աջակցության և արդյունավետ աշխատանքի համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Կողմերը դրականորեն արձանագրել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման գործում Հայաստանի և Իրանի արդյունավետ փոխգործակցությունը, ինչն ամուր հիմք է համագործակցության ընդլայնման համար։

 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ, որի համատեքստում դեսպանը շեշտել է, որ Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իրանական կողմից բազմիցս հնչեցված հստակ և հետևողական դիրքորոշումների համար։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տնտեսական փոխգործակցության, ապրանքաշրջանառության և զբոսաշրջային հոսքերի շարունակական զարգացմանը՝ ընդգծելով այդ ուղղություններով առկա մեծ ներուժը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում