Կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից վերջին 3 տարում Երևանի քաղաքապետարանում ավելի շատ բան է արվել, քան վերջին 2-3 տասնամյակում. Ավինյան

ԼԼուսինե Մուրադյան

Երևանի քաղաքապետարանում, որտեղ հազարից ավելի աշխատակիցներ կան, վստահորեն կարող եմ ասել, որ բուն հեղափոխությունից հետո հակակոռուպցիոն գործունեությունը բավականին մեծ թափ է առել նաև իմ այստեղ գալու պրոցեսում: Այսինքն՝ մենք իրավապահ համակարգի մեր գործընկերների հետ տարբեր հարցերով ունեցել ենք խորհրդակցություններ, նաև Երևանի քաղաքապետարանում մեր  իմացությամբ տեղի են ունեցել ինչ-որ գործողություններ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բայց եղել են նաև դեպքեր, որոնց հետ համաձայն չենք եղել: Եղել է նմանատիպ դեպք, երբ մի անձը բերման է ենթարկվել և կալանավորվել, որովհետև մեկ այլ վարչության պետի խնդրել է, որպեսզի մի բան տեղի ունենա, և այս վարչության պետն էլ կալանավորվել է, որ չի թույլ տվել, որ դա տեղի ունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ համակարգային առումով քաղաքային իշխանությունը նախաձեռնողական է եղել համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:  

«Կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից վերջին 3 տարում Երևանի քաղաքապետարանում, վստահաբար, ավելի շատ բան է արվել, քան վերջին 2-3 տասնամյակում»,- հայտարարեց Ավինյանը:

Դիտարկմանը, թե գործող իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց Երևանի քաղաքապետարանում էլ ենթադրյալ կոռուպցիոներներ կան, Ավինյանը պատասխանեց. «Երևանի քաղաքապետարանում աշխատող մարդիկ իմ զավակները չեն: 30 հազարից ավելի մարդ աշխատում է մի կառույցում, պատկերացնո՞ւմ եք ծավալը՝ ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ ղեկավարը խնդիր է դնում՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք կոռուպցիոն ինչ-որ սխեմաների մեջ են: Այսինքն՝ մենք նախահարձակ ենք եղել»:

Այս համատեքստում Ավինյանը նաև հիշեց, որ կոռուպցիային առնչվող կասկածով քաղաքապետարանում մի ամբողջ վարչություն է գրեթե լուծարել, և վարչության գրեթե բոլոր աշխատակիցները դիմում են գրել:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում