ԳԳոհար Սարգսյան

Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը

Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը

Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությանը։ Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունն ու այլ օրակարգային հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում