ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին արձանագրություն

Թուրքիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին արձանագրություն

Թուրքիան և Պակիստանը ստորագրել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի ամփոփիչ արձանագրությունը, որով նախատեսվում է խորացնել համագործակցությունը պաշտպանության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում:

Կողմերը հաստատել են ապրանքաշրջանառության ծավալը 5 մլրդ դոլարի հասցնելու մտադրությունը: Նշվել է, որ թուրքական ընկերությունների համախառն ներդրումները Պակիստանի տնտեսության մեջ արդեն գերազանցում են 2 մլրդ դոլարը:

Բացի դրանից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը հայտնել է MILGEM համատեղ ռազմածովային նախագծի շրջանակներում Պակիստանին ևս 3 նավ շտապ փոխանցելու մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում