ԻԻրինա Մկրտչյան

Ավստրիական կողմի խնդրանքով ԱԽ քարտուղարն անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին

Ավստրիական կողմի խնդրանքով ԱԽ քարտուղարն անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին

Սեպտեմբերի 9-ին Ավստրիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և պատգամավոր Վայթ Դենգլեր հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Հանդիպմանը ավստրիական կողմի խնդրանքով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին:

 

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերություններին, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները՝ առանձնակի շեշտելով տնտեսական համագործակցության ու ներդրումների կարևորությունը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում