ԻԻրինա Մկրտչյան

Քաղաքացին Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում զենք-զինամթերք է թողել

Քաղաքացին Էջմիածնի ռեստորաններից մեկի հետնամասում զենք-զինամթերք է թողել

Սեպտեմբերի 3-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողել: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, ատրճանակ, 600 գրամ տրոտիլ, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենի 461 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգերի փամփշտատուփեր:

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում