ՀՀայկ Նավասարդյան

Հրդեհ անասնագոմում. այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հրդեհ անասնագոմում. այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:09-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 12:09-ին: Այրվել են մոտ 200 հակ անասնակեր և անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում