ՄՄարիամ Մխիթարյան

Ռուբիոն և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը

Ռուբիոն և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ քննարկելու ուկրաինական կարգավորման հարցը, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը և արտգործնախարարը համաձայնել են շարունակել համագործակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու դիվանագիտական ​​ջանքերում՝ իրականացնելով այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն երկարատև խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն և Բարոն քննարկել են նաև իրադրությունն Իրանում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում։

Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն «կտրականապես դեմ է Պաղեստին պետության ցանկացած միակողմանի ճանաչմանը», որը կարող է խոչընդոտել Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում