ԼԼիլիթ Սեդրակյան

Իրանի նախագահի՝ ՀՀ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կնպաստեն արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության զարգացմանը. ԿԳՄՍ նախարարը՝ ԻԻՀ դեսպանին

Իրանի նախագահի՝ ՀՀ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կնպաստեն արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության զարգացմանը. ԿԳՄՍ նախարարը՝ ԻԻՀ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրան նախատեսվող այցին՝ կողմերը կարևորել են երկկողմ հանդիպումները, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրումը՝ որպես երկու երկրների դարավոր կապերն ամրապնդելու նոր հնարավորություն:

Սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրում կայանալու է համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:

«Բացառիկ համերգը կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև շրջադարձային կլինի Հայաստան-Իրան մշակութային հարաբերություններում»,- ասել է նախարարը:

Հանդիպման շրջանակում դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի և կրության ոլորտներում սերտ համագործակցության համար:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում