ՎՎարդան Հովսեփյան

«Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում» գրքի շնորհանդեսը՝ Մինսկում

«Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում» գրքի շնորհանդեսը՝ Մինսկում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944)» գիտական հրատարակության շնորհանդեսը: Այս մասին գրում է Беларусь сегодня պարբերականը:

«Առաջին անգամ գրքում մեկտեղված են Բելառուսի տարածքում զոհված, անհայտ կորած և հուղարկավորված 3429 հայ ռազմիկների մասին կենսագրական տեղեկագրերը։ Առանձնացվել է Բրեստի ամրոցի պաշտպան հայերի ցուցակը: Դրանում կա 101 անուն»,- նշված է հրապարակման մեջ:

Գրքում տեղ են գտել Բելառուսում ռազմական սխրանքների և արժանիքների համար պարգևատրված ավելի քան  երկու հազար հայերի պատվոգրերից հատվածներ, 30 ականավոր հրամանատարների մասին կենսագրական ակնարկներ, ԽՍՀՄ 15 հերոսների, հայկական ծագմամբ Փառքի հայ շքանշանակիրների մասին պատմություններ:

Հրատարակված են նաև առանձին ակնարկներ Վորոշիլովի անվան 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան պատմության մասին, որոնք 1944 թվականի ամռանը մասնակցել են Բելառուսի ազատագրմանը:

Հաղորդվում է, որ նախագծի ղեկավարը Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում