ԻԻրինա Մկրտչյան

Դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունները շարունակվում են․ Արարատ Միրզոյան

Դիվանագիտական ծառայության կատարելագործմանն  ու արդիականացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունները շարունակվում են․ Արարատ Միրզոյան

Կապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 27-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական, վարչատնտեսական, հյուպատոսական բնույթի հարցեր: Հատուկ անդրադարձ է արվել դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

 

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2024 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության կատարելագործման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին։

 

Ի թիվս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և այլ կարգավորումներում առաջարկվող փոփոխություններին։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում