Ամերիկյան կողմի հետ շփումները շարունակվում են. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

Կրեմլի խոսնակը հայտարարել է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ է և այն Ռուսաստա՛նը չի հրահրել: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ նախագահի ջանքերն իսկապես կարող են օգտակար լինել: «Ուկրաինական հարցով Մոսկվա-Վաշինգտոն աշխատանքը պետք է իրականացվի ոչ հրապարակային ձևաչափով: Այդ դեպքում հնարավոր կլինի արդյունքի հասնել»,- կարծիք է հայտնել պաշտոնյան: Պեսկովը հավելել է՝ ամերիկյան կողմի հետ շփումները շարունակվում են հայտնի խողովակներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի խմբերի հնարավոր բանակցություններին՝ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ նման հանդիպման ճշգրիտ ժամկետներ դեռ չկան: «Սակայն պատվիրակությունների ղեկավարները կապի մեջ են»,- մանրամասնել է Պեսկովը:
Նա շարունակել է՝ Պուտին-Զելենսկի հնարավոր շփումն էլ պետք է լավ նախապատրաստվի, այլապես այն արդյունավետ չի լինի:

Ռուս պաշտոնյան հավելել է, որ այժմ օրակարգային ամենակարևոր թեմաներից մեկը անվտանգության երաշխիքների հարցն է, սակայն, արդյունավետ չէ դրանց մասին հրապարակավ խոսել:

Միջազգային լուրերը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում