Մեծամորցի տղամարդու տանը կես կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

ԱԱսպրամ Սարատիկյան

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 23-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 47-ամյա բնակչի տունը։

«Արդյունքում հայտնաբերվել են 3 պարկ ու մեկ պլաստմասսայե տարա՝ ընդհանուր 579 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով։

Արմավիրցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում