Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի նախագահը Բաքվում ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարին:

Սթիվեն Դաութին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ, հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին: Բրիտանացի պաշտոնյան նաև ընդգծել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների կարևորությունը:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, գոհունակություն հայտնել քաղաքական կապերի ներկա վիճակից: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրի էներգետիկ կապերին, ընդգծվել է Ադրբեջանի և British Petroleum-ի միջև հաջող գործակցությունը:

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում