ԻԻրինա Մկրտչյան

Մեր պետությունների միջև առկա հարաբերությունների բնույթի մասին են փաստում քաղաքական սերտ երկխոսությունն ու փոխայցելությունները. վարչապետի շնորհավորական ուղերձը Ուրուգվայի նախագահին

Մեր պետությունների միջև առկա հարաբերությունների բնույթի մասին են փաստում քաղաքական սերտ երկխոսությունն ու փոխայցելությունները. վարչապետի շնորհավորական ուղերձը Ուրուգվայի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղության և բարգավաճման մաղթանքներ հղելով բարեկամ Ուրուգվային և ուրուգվայցի ժողովրդին:

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա: Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում քաղաքական սերտ երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հնարավորություն են տալիս նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները։

Օգտվելով այս պատեհ առիթից՝ վերահաստատում եմ Ձեզ համար ընդունելի ժամկետներում Հայաստան պաշտոնական այց կատարելու իմ հրավերը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում