Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ. Զելենսկի

ԿԿարմեն Ղուկասյան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Դիք Սխոոֆի հետ:

Կողմերը քննարկել են գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքը և Վաշինգտոնում կայացած հանդիպումները:

Զելենսկու պնդմամբ՝ անհրաժեշտ է շարունակել ճնշումը, որպեսզի Մոսկվան փոխի իր դիրքորոշումը և համաձայնի բարձր մակարդակի հանդիպման՝ «բոլոր հարցերը» քննարկելու համար։ Կողմերը քննարկել են նաև անվտանգության երաշխիքները:

Զելենսկու խոսքով՝ այժմ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների թիմերն աշխատում են «դրանց ճարտարապետության վրա»:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի ի ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտարարել է, որ դաշինքը չի քննարկում անվտանգության երաշխիքների համար Ուկրաինա ռազմական զորախումբ ուղարկելու հարցը։

Նրա խոսքով՝ դա քաղաքական հարց է և քննարկվում է Ռուսաստանի հետ բանակցություններում։

«Մենք գիտենք, որ զորախմբերի տեղակայման հարցը բարձրացվել է առանձին երկրների կողմից, երկկողմ հիմունքներով, սակայն այդ հարցը դեռ սաղմնային վիճակում է»,- ասել է ՆԱՏՕ-ի գեներալը:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են Ուկրաինայի ռազմական աջակցության 99 տոկոսը:

2024 թվականին այդ օգնությունը հասել է 50 միլիարդ դոլարի, 2025 թվականին՝ 33 միլիարդի, սակայն այս թիվը մինչև տարեվերջ կաճի:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում