Թուրքիա-Նախիջևան երկաթուղին կամրապնդի Հարավային Կովկասում տնտեսական կապերը. Էրդողան

ՄՄարո Թարվերդյան

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը զգալի դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա՝ ամրապնդելով Հարավային Կովկասի բոլոր երկրների համագործակցությունն ու տնտեսական կապերը, հայտարարել է Թուրքիայի նախագահը Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության իր ուղերձում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ երկաթգիծը նոր տրանսպորտային կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, կամուրջ կդառնա Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կմիացնի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները: Էրդողանն ընդգծել է, որ նախագիծը կավելացնի նաև արտադրությունն ու արտահանումը Թուրքիայի արևելյան շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքը, կամրապնդի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը:

Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում