ԿԿարմեն Ղուկասյան

Մեղրաձորի անտառպետության պահաբաժին է մուտք գործել կասկածելի անձ. փաստի առթիվ նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ

Մեղրաձորի անտառպետության պահաբաժին է մուտք գործել կասկածելի անձ. փաստի առթիվ նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ

2025 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ որսի համար հարմարեցված ավտոմեքենայով ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության 2-րդ պահաբաժին է մուտք գործել կասկածելի անձ։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից:

 

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տվյալ անձը գիշերային հնարավոր ապօրինի որսի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել է անտառային տարածքում:

 

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ։

 

Բնակչությանը ևս մեկ անգամ նախազգուշացնում ենք, որ ապօրինի որսի կանխարգելման նպատակով սահմանված է խիստ հսկողություն, և որսի կանոնները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում