ՔՔրիստինա Մկրտչյան

Իրանի նախագահն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ

Իրանի նախագահն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ

Օգոստոսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Երևանի Կապույտ մզկիթ, որտեղ հանդիպել է հայաստանաբնակ իրանցիների և մզկիթում աղոթող անձանց հետ։

 

Հանդիպման ընթացքում մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, անդրադառնալով Կապույտ մզկիթի պատմական նշանակությանը, այն որակել է որպես Իրանի և Հայաստանի ընդհանուր մշակութային ու քաղաքակրթական խորհրդանիշ։

 

Ասադի Մովահեդը հավելել է, որ Կապույտ մզկիթը միայն ուրբաթօրյա աղոթքների, «Քոմեյլ» աղոթքի և կրոնական այլ ծիսակատարությունների վայր չէ, այլև իր հսկայական գրապահոցով, մշակութային միջոցառումներով, գեղարվեստական ցուցահանդեսներով և իրանական ձեռարվեստի ու հուշանվերների մշտական ցուցադրությամբ հանդերձ կարևոր դեր է խաղում բարեկամ հայ ժողովրդին և օտարերկրյա զբոսաշրջիկներին Իրանի պատմության, քաղաքակրթության ու արվեստի ներկայացման գործում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում