Գազան գրավելու Իսրայելի ծրագիրը քննադատության է արժանացել ՄԱԿ-ի ԱԽ-ում

ԱԱսպրամ Սարատիկյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Գազան գրավելու Իսրայելի ծրագիրը մեծ քննադատության է արժանացել: Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը և Սլովենիան զգուշացրել են, որ հարձակումը կխախտի միջազգային հումանիտար օրենքը, և կոչ են արել հետ կանգնել դրանից: Փոխարենն ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին՝ նաև նշելով, որ պատերազմը կարող է անմիջապես ավարտվել, եթե ՀԱՄԱՍ-ը վերադարձնի պատանդներին:

Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է Բենիամին Նեթանյահուի և նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին: Կողմերը քննարկել են Գազայում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը գրավելու՝ Իսրայելի պլանները:

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում