Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Սերբիայում կայացած ԵԱ-ում կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել

Սերբիայում կայացած ԵԱ-ում կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել

Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցչից։

44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը և 80 կգ Գրիշա Դիլանյանը դարձել են արծաթե մեդալակիր։

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել՝

40կգ Ալեն Նալբանդյանը,

50կգ Գագիկ Մանուկյանը,

60կգ Սամվել Սարդարյանը,

66կգ Սայաթ Թումանյանը և 70կգ Ալեքսանդր Առուստամյանը։

Մեր ընտրանին թիմային պայքարում 3-րդն էր։ Սերբիայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում