Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատմամբ. Օվերչուկ

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատմամբ. Օվերչուկ

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է՝ հասնելով մինչև 12,4 մլրդ դոլարի։ Հաշվի առնելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է շուրջ 26 մլրդ դոլար, իհարկե, դա շատ լուրջ թիվ է։ Մենք տրամադրված ենք զարգացնելու մեր համագործակցությունը և, բնականաբար, ընդլայնելու բոլոր հնարավոր կապերը, որոնք ավանդաբար կան մեր երկրների միջև։ Եվ այս առումով մեզ չի կարող չանհանգստացնել, և մենք այդ մտահոգությունը հայտնեցինք առևտրաշրջանառության կրճատման վերաբերյալ, որը մենք տեսնում ենք ընթացիկ տարում»,- ասել է Օվերչուկը:

Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման և Հայաստանում ռուսական ներդրումների հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում