ԿԿարմեն Ղուկասյան

Էլեկտրական սղոցի պտուտակով մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացուն

Էլեկտրական սղոցի պտուտակով մարմնական վնասվածքներ է պատճառել համաքաղաքացուն

Հուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդուն էլեկտրական սղոցի պտուտակով մարմնական վնասվածքներ է պատճառել 33-ամյա համաքաղաքացին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Հրազդանի բնակիչ 33-ամյա երիտասարդը հուլիսի 17-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում