Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի ԳՇ-ին և նախագահական պալատին

ԱԱնի Օհանյան

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում կառավարական ուժերին: Արաբական Հանրապետության հետ սահմանին ուժեր են տեղակայվել: Ավելի վաղ աս-Սուեյդայի նահանգում բեդուինական ցեղերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև բախումներ են եղել, կան մի քանի տասնյակ զոհեր։

Իսրայելը պնդում է, որ պաշտպանում է դրուզներին։ Նաև հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել մայրաքաղաք Դամասկոսում Սիրիայի Գլխավոր շտաբի տարածքին և Նախագահական պալատին, կա շուրջ 20 տուժած և 1 զոհ:

Հրեական Պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է՝ շարունակելու են իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար աս-Սուեյդա ուղարկված կառավարական ուժերի թիրախավորումը և թույլ չեն տալու, որ Իսրայելի համար սպառնալիքներ ստեղծվեն: Նա կոչ է արել Սիրիայի կառավարական ուժերին լքել աս-Սուեյդայի տարածքը:

Նաև տեղեկություններ կան, որ չնայած Բենիամին Նեթանյահուի նախազգուշացումներին՝ մի շարք դրուզներ հատել են Իսրայելի սահմանը և անցնել Սիրիայի տարածք՝ մասնակցելու աս-Սուեյդայում գործողություններին:

Դամասկոսից ոչ հեռու էլ ցույցեր են տեղի ունեցել, ըստ տարբեր աղբյուրների՝ տեղի դրուզները պահանջում են Սիրիայի նախագահ Աշ-Շարաայի հրաժարականը: Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը տեղեկացրել է, որ ջանքեր են գործադրվում դրուզների, բեդուինական ցեղերի, սիրիական կառավարության և իսրայելական ուժերի համար ներառական լուծումներ նպատակով :

«Ակտիվ և արդյունավետ քննարկումների մեջ ենք բոլոր կողմերի հետ», - հավելել է դեսպանը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում;

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում