ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն կարող է Եվրամիությանը ներքաշել առևտրային պատերազմի մեջ. Բենջամին Դուսա

ԱՄՆ-ն կարող է Եվրամիությանը ներքաշել առևտրային պատերազմի մեջ. Բենջամին Դուսա

Շվեդիայի արտաքին առևտրի և միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուսան այն կարծիքին է, որ ԱՄՆ-ն կարող է Եվրամիությանը ներքաշել առևտրային պատերազմի մեջ: Այդ մասին նա հայտնել է Բրյուսելում գործընկերների հետ հանդիպումից առաջ։

Դուսան կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններ է վարել «խաղի բոլոր կանոններին համապատասխան» և դեռևս չի բարձրացրել ամերիկյան ապրանքների ներմուծման համար որևէ մաքսատուրք։ «Ես մի փոքր զարմացած եմ, որ Սպիտակ տունը որոշեց սրել իրավիճակը, երբ մենք այդքան մոտ էինք վերջնագծին»,- ասել է նա։

Նախարարը զգուշացրել է, որ Բրյուսելը պետք է պատրաստվի վատագույնին։ «Սպիտակ տնից ամեն ժամ և ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում, ուստի դժվար է կռահել, թե նրանք կոնկրետ ինչ են մտածում։ Բայց մենք պետք է պատրաստվենք վատագույնին», - բացատրել է Դուսան։

Նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում հրապարակել է նամակ՝ ուղղված Եվրահանձնաժողովին (ԵՀ), որում նշվում է, որ օգոստոսի 1-ից «30 տոկոս մաքսատուրք կսահմանվի Միացյալ Նահանգներ ներկրվող Եվրամիության ապրանքների վրա»։ Նոր մաքսատուրքերը սահմանվում են «ոլորտային տուրքերից առանձին», որոնք կազմում են 10%։ Որոշումը կայացվել է, երբ խոշոր առևտրային դաշնակիցների հետ շաբաթներ շարունակ տևած բանակցությունները չեն հանգեցրել ավելի լայն առևտրային համաձայնագրի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում