ՔՔրիստինա Մկրտչյան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալ

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալ

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՊՀԾ արդյունավետ համագործակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել տարված աշխատանքների և գրանցված արդյունքների կապակցությամբ` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների նախանշումը:

Արդյունավետ աշխատանքի և ՀՀ-ՊՀԾ համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նաննա Սկաուին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալ՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում