Յուլիս 11-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՔՔրիստինե Ոսկանյան

Եւրամիութիւնը կոչ ըրած է Պաքուին և Երևանին արագցնելու խաղաղութեան համաձայնագիրի ստորագրման գործընթացը:

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումը ունենալու Երևանի և Պաքուի միջև յարաբերութիւնները կարգաւորելու հարցով․ Կալուզին:

Ամերիկան կ՛աջակցի Հարաւային Կովկասի մէջ կայունութեան և խաղաղութեան ուղղուած ջանքերուն. Պետական քարտուղարութիւն:

Ռուսաստանի յատուկ նշանակութեան ուժերը Մոսկուայի քաղաքամերձ շուկային մէջ ատրպէյճանցիներու զանգուածային ձերբակալութիւններ կատարած են:

Ֆրանսան և Մեծ Բրիտանիան պատրաստ են համատեղ ստորաբաժանում մը ստեղծելու՝ Ուքրանիոյ մէջ հրադադարը ապահովելու համար:

Թրամփի սահմանած մաքսատուրքերուն պատճառով լարուածութեան սրման լոյսին տակ Ամերիկայի պետական քարտուղարն ու Չինաստանի Արտաքին գործոց նախարարը հանդիպած են. Reuters:

Մօտ ապագային Իսրայէլ խաղաղութեան համաձայնագրեր պիտի ստորագրէ արաբական կարգ մը երկիրներու հետ. Նեթանիահու:

Քիւրտիստանի աշխատաւորական կուսակցութեան զինեալները սկսած են զինաթափումը. Reuters:

Անի Զէյթունցէան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում